Սեպտեմբերի 1-ից Մոսկվայում կներդրվի միգրանտներին հետևելու հավելված
Արտաքին Քաղաքական
Սեպտեմբերի 1-ից Մոսկվայում կգործարկվի միգրանտների նկատմամբ վերահսկողության նոր համակարգ։ Այս մասին հաղորդում է EADaily-ն։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանի խոսքով՝ քաղաքն իրավունք է ստացել փորձեր իրականացնել այդ ոլորտում։ Օդանավակայաններում արդեն գործում է կենսաչափական հսկողություն, իսկ այժմ ներմուծվում է նաև միգրանտի էլեկտրոնային քարտը։ Այն կհավաքի ամբողջ տեղեկատվությունը՝ ժամանման օրվանից մինչև աշխատանքի վայր։ Ոստիկանության համար տեղեկությունների ստուգումն առավելագույնս կպարզեցվի. բավական է սքանավորել QR կոդը։
«QR կոդի միջոցով ոստիկանը կարող է ամեն ինչ իմանալ անձի մասին՝ երբ է եկել, ինչ ժամանակահատվածով, որտեղ է տեղավորվել, միգրացիոն խախտումներ կան, թե ոչ։ Կարմիր լույսը վկայում է առկա է խախտում և ոստիկանը պետք է տվյալ անձին ձերբակալի, իսկ կանաչի դեպքում՝ ամեն ինչ նորմալ է», - պարզաբանել Է Սոբյանինը։ Նա նաև ընդգծել է՝ աշխատանքային միգրացիայից լիովին ազատվել հնարավոր չէ։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան