Ռուսաստանն Իսրայելին հետախուզական տվյալներ է տրամադրել 12-օրյա պատերազմի ընթացքում․ իրանցի պաշտոնյա
Աշխարհ
Ռուսաստանն Իսրայելին հետախուզական տվյալներ է տրամադրել Իրանի հետ 12-օրյա պատերազմի ընթացքում։ Այս մասին Seenergyir-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի քաղաքական նպատակահարմարության որոշման խորհրդի անդամ Սեյեդ Մոհամմադ Սադրը։
«Ռուսաստանն Իսրայելին տեղեկատվություն է տրամադրել Իրանում ՀՕՊ համակարգերի տեղակայման մասին», - մեղադրել է պաշտոնյան:
Պաշտոնյայի խոսքով՝ Ռուսաստանը միայն դատապարտել է Իսրայելի կողմից Իրանի հարձակումը։ Սադրն ընդգծել է՝ Մոսկվան և Թեհրանը պետք է լուրջ հարաբերություններ ունենան, բայց «վստահել չի կարելի»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)