Չինաստանը պատրաստվում է ցուցադրել ԱՄՆ-ին սպառնալու ունակ նոր զինատեսակներ
Համաշխարհային Մամուլ
Bloomberg-ը հայտնում է, որ Չինաստանը պատրաստվում է սեպտեմբերի 3-ին կայանալիք ռազմական շքերթին ցուցադրել նորագույն զինատեսակներ, որոնք ունակ են հարվածներ հասցնել ԱՄՆ-ին։
Անալիտիկները Open Nuclear Network կազմակերպությունից, ուսումնասիրելով արբանյակային լուսանկարները, արձանագրել են Չինաստանի զինանոցում նոր ռազմական տեխնիկա․ հակաօդային պաշտպանության համակարգեր, թևավոր հրթիռներ, հրետանի և ռակետային կայանքներ։ Նշվում է, որ այդ զենքերը նախատեսված են շքերթի ընթացքում ցուցադրելու համար՝ նվիրված Ճապոնիայի նկատմամբ հաղթանակի 80-ամյակին և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին։
Ըստ փորձագետների՝ Պեկինը ցանկանում է ոչ միայն ռազմական ուժի ցուցադրությամբ ազդել արտաքին աշխարհին, այլև ընդգծել իր աճող ազդեցությունն ու աշխարհաքաղաքական հավակնությունները համաշխարհային անվտանգության համակարգում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ