Զինվորն ամիսներ շարունակ շրջափակման մեջ գրել է հրաժեշտի նամակներ ընտանիքին
Ռուսաստան
Ռոստովի մարզից հատուկ ռազմական գործողության (ՍВО) մասնակիցը մեկ ամիս գտնվել է շրջափակման մեջ՝ այդ ընթացքում գրելով հրաժեշտի նամակներ ընտանիքին։ Ինչպես գրում է «Комсомольская правда», նրա մասին որևէ տեղեկություն չկար ամբողջ այդ ժամանակահատվածում։
Զինծառայողը հերթական առաջադրանքի էր մեկնել 2024-ի ապրիլին։ Միայն մեկ ամիս անց նա զանգահարել է կնոջը և պատմել, որ ողջ ժամանակ շրջապատված է եղել։ Քանի որ կապի հնարավորություն չի ունեցել, նա գրել է նամակներ, որտեղ հրաժեշտ էր տալիս ընտանիքին և խորհուրդներ թողնում երեխաներին։
Սակայն հաջորդ առաջադրանքը դարձավ նրա վերջինը։ Զինվորի կինը պատմել է, որ հաճախ վերադառնում է այդ ձեռագիր նամակներին՝ որպես ամուսնու հիշատակի միակ կենդանի ժառանգություն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան