Մոդին չի պատասխանել Թրամփի չորս զանգերին
Համաշխարհային Մամուլ
Գերմանական FAZ պարբերականը հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին շաբաթներին չորս անգամ փորձել է հեռախոսազանգով խոսել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, սակայն ապարդյուն․ Մոդին չի պատասխանել զանգերին։
Աղբյուրները պնդում են, որ Հնդկաստանի առաջնորդի այս վարքագիծը կապված է Վաշինգտոնի կողմից նոր մաքսատուրքերի սահմանման հետ։ Ըստ հրապարակման, Մոդին դիտավորությամբ խուսափել է զրույցից՝ ցույց տալով իր դժգոհությունը ԱՄՆ քաղաքականությունից։
Ավելի վաղ Նյու Դելիի կառավարությունը դադարեցրել էր ԱՄՆ-ից սպառազինության գնման ծրագրերը՝ հենց Թրամփի նախաձեռնած մաքսատուրքերի պատճառով։


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը