ԱՄՆ առաջնորդի անմտածված փորձերը միայն դժվարացրել են խաղաղության ձեռքբերումը․ Թրամփի նախկին խորհրդական
Վերլուծական
ԱՄՆ առաջնորդ Թրամփի քաղաքականությունն Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցում միանգամայն անհետևողական է և, չնայած նրա բոլոր ջանքերին, միայն հեռացնում է խաղաղության ձեռքբերումը։ Նման կարծիք Է հայտնել Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը, փոխանցում է Washington Examiner-ը։
«Քաոսի, շտապողականության և Ուկրաինայի, Ռուսաստանի, եվրոպական մի քանի երկրների և ԱՄՆ-ի միջև որևէ տեսանելի համաձայնության բացակայության մեջ ընկղմված՝ Թրամփի բանակցությունները վերջին ուժերն են սպառում», - հայտնել է նախկին խորհրդականը։
Բոլթոնը հավելել է՝ չափազանց բարդ հակամարտությունը ամենակարճ ժամկետներում լուծելու ամերիկյան առաջնորդի անմտածված փորձերը միայն դժվարացրել են հրադադարի և լիարժեք խաղաղ համաձայնության հասնելը: Նրա խոսքով՝ Թրամփի խաղաղ նախաձեռնությունների ձախողման պատճառներից մեկն այն է, որ ԱՄՆ նախագահի հայտարարությունները հաճախ հակասում են իր իսկ գործողություններին:


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը