Անկայուն և փոփոխվող աշխարհում ՌԴ-Չինաստան հարաբերությունները ամենակայունն են․ Սի Ծինփին
Աշխարհ
Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները խոշոր տերությունների շրջանում ամենակայունն ու հասունն են։ Այս մասին հայտարարել Է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, փոխանցում է The New Indian Express-ը։
«Չին-ռուսական հարաբերությունները ժամանակակից անկայուն և փոփոխվող աշխարհում խոշոր տերությունների միջև ամենակայուն, հասուն և ռազմավարական առումով հագեցած հարաբերություններն են», - ընդգծել Է Չինաստանի ղեկավարը:
Նրա խոսքով՝ Մոսկվան և Պեկինը պետք է «շարունակեն իրենց ավանդական բարեկամությունը», խորացնեն ռազմավարական փոխվստահությունը, ամրապնդեն փոխանակումներն ու համագործակցությունը տարբեր ոլորտներում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)