Իսրայելը չի ցանկանում պատասխան տալ Գազայի հրադադարի առաջարկին
Համաշխարհային Մամուլ
Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ ալ-Անսարին հայտարարել է, որ Իսրայելը հրաժարվում է որևէ արձագանք տալ միջնորդների կողմից ներկայացված առաջարկին՝ Գազայի հատվածում ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ։ Նրա խոսքերը փոխանցում է РИА Новости։
«Իսրայելը ոչ դրական, ոչ էլ բացասական պատասխան չի տալիս հրադադարի առաջարկին և չի ներկայացնում որևէ այլընտրանքային տարբերակ», — նշել է դիվանագետը։ Ալ-Անսարիի խոսքով՝ ՀԱՄԱՍ-ը արդեն համաձայնել է այնպիսի պայմանների, որոնք կարող էին ընդունելի լինել Իսրայելի համար, սակայն վերջինս չի ցուցաբերում կամք համաձայնության հասնելու։
Ավելի վաղ Իսլամական համագործակցության կազմակերպության (ՕԻՍ) անդամ պետությունները հայտարարել էին, որ պատրաստվում են հասնել Իսրայելի անդամակցության կասեցմանը ՄԱԿ-ում՝ նշելով, որ այն բազմիցս խախտել է կազմակերպության որոշումները և միջազգային իրավունքը։


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը