Ռուսաստանի ԱԳՆ-ի փոխնախարարը հանդիպել է Թուրքիայի դեսպանի հետ
Ռուսաստան
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում հանդիպել է Թուրքիայի դեսպան Տանժու Բիլգիչի հետ։ Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը, հանդիպումը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ։
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում, ինչպես նաև Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցության հետագա զարգացումը։ Գալուզինը ներկայացրել է Բիլգիչին Ռուսաստանի գնահատականը Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցությունների վերաբերյալ՝ ընդգծելով, որ Կիևն ու նրա դաշնակիցները փորձում են չեզոքացնել այդ պայմանավորվածությունները։
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան