Սովորեք Չինաստանից հարգանք ցույց տալ հերոսներին. Վոլոդին
Համաշխարհային Մամուլ
ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Չանչուն քաղաքում խորհրդային օդաչուների հուշահամալիր այցելության ժամանակ, նշեց, որ Չինաստանի վերաբերմունքը խորհրդային զինվորների հիշատակին օրինակ պետք է դառնա Եվրոպայի համար։ Նա շնորհակալություն հայտնեց Չինաստանի ղեկավարությանը և ժողովրդին ազատագրողների հիշատակը պահպանելու համար։
Վոլոդինը ընդգծեց, որ Չինաստանը հարգանքով է պահպանում պատմական հիշողությունը, մինչդեռ Եվրոպայում շատ երկրներ, որոնք իրենց համարում են «ավելի առաջադեմ և արժեքների կրող», չեն ցուցաբերում նույն վերաբերմունքը։ Նրա խոսքով՝ նման օրինակները ցույց են տալիս, թե ինչպես է պետք վերաբերվել հաղթողների հիշատակին ու խնամել նրանց գերեզմանները։
Նա նաև հիշեցրեց, որ օրեր առաջ Պեկինում հանդիպել է Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինին։ Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության և պատմական ժառանգության պահպանման հարցերը։


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը