Ռուսական «Բորեյ-А» սուբմարինները կարող են հարվածել ԱՄՆ-ին. Military Watch
Ռուսաստան
Արևմտյան Military Watch Magazine պարբերականը գնահատել է Ռուսաստանի ռազմածովային ուժերի «Բորեյ-А» դասի 955Ա նախագծի ատոմային սուբմարինների հնարավորությունները։ Հոդվածում նշվում է, որ այս սուզանավերը ունակ են հարվածներ հասցնել ԱՄՆ-ի տարածքին՝ նախազգուշացման համեմատաբար կարճ ժամանակում։
Պարբերականի տվյալներով՝ ռուսական բոլոր ԱՊԼ-ները տեղակայված են Հյուսիսային և Խաղաղօվկիանոսյան նավատորմերում, որոնց մեծ մասն ընդգրկված է Հյուսիսային նավատորմում։ Նշվում է, որ «Բորեյ» դասի սուբմարինները հատկապես հարմարեցված են Արկտիկայում գործողությունների համար և կրում են ավելի շատ միջուկային մարտագլխիկներ, քան օտարերկրյա համանմանները։
«Բորեյ-А» սուզանավերը զինված են մինչև 16 «Բուլավա» տիպի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներով, որոնց թռիչքի հեռավորությունը գերազանցում է 9000 կիլոմետրը։ Վերջերս էլ ռազմավարական նշանակության «Կնյազ Պոժարսկի» սուբմարինը ժամանել է իր մշտական տեղակայման վայր՝ Հյուսիսային նավատորմ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան