Իրանը խոստացել է պատասխանել Ուկրաինային մեկ որոշման համար
Աշխարհ
Իրանը կպատասխանի դիվանագիտական անձնագրերով քաղաքացիների առանց վիզայի այցելությունների մասին հուշագրի գործողությունը դադարեցնելու Ուկրաինայի որոշմանը։ Hայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, փոխանցում է Lenta-ն։
«Վերջին միջոցները, որոնք ձեռնարկել են ուկրաինական իշխանությունները, հակասում են միջազգային իրավունքին և հակասում են պետությունների միջև երկկողմ համաձայնագրին։ Այդ գործողությունները կառաջացնեն Իրանի պատասխան արձագանքը։ Այժմ մենք ուսումնասիրում ենք այդ հարցի մանրամասները», - հայտարարել Է դիվանագետը։
Օգոստոսի 20-ին Գերագույն Ռադայի պատգամավոր Տարաս Մելնիչուկը հայտնել էր՝ Ուկրաինայի որոշման մասին դադարեցնել Իրանի հետ դիվանագիտական և ծառայողական անձնագրերով քաղաքացիների առանց վիզայի այցելությունների վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի գործողությունը, որը կնքվել է 1993 թվականի մարտի 15-ին: Նշվում է՝ Կիևը Թեհրանին մեղադրել է Մոսկվային օգնություն ցուցաբերելու մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)