Մոսկվայի դատարանը տուգանել է Google-ին 7 միլիոն ռուբլով
Ռուսաստան
Մոսկվայի Տագանսկի շրջանի դատարանը որոշում է կայացրել տուգանել Google ընկերությանը 7 միլիոն ռուբլու չափով։ Տեղեկությունը հրապարակվել է քաղաքի ընդհանուր իրավասության դատարանների Telegram-յան ալիքում։
Դատական մարմինը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ խախտումների համար է տեխնոլոգիական հսկան ենթարկվել տուգանքի։ Սակայն նշվում է, որ խոսքը վերաբերում է ռուսական օրենսդրության պահանջների չկատարելուն։
Google-ն ավելի վաղ էլ բազմիցս տուգանվել է Ռուսաստանի տարածքում՝ տարբեր խախտումների համար, ներառյալ՝ արգելված բովանդակության չհեռացման և տվյալների պահպանման կանոնների խախտման դեպքերով։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան