Ուկրաինան և ԵՄ-ն փորձում են խափանել Ալյասկայում ձեռք բերված պայմանավորվածությունները. ՌԴ
Համաշխարհային Մամուլ
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարեց, որ Ուկրաինան և Եվրամիությունը փորձում են չեղարկել և վերանայել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում կայացած բանակցությունների արդյունքները։ Նրա խոսքերը փոխանցել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Գալուզինը այս մասին ասել է Մոսկվայում Թուրքիայի դեսպան Տանջու Բիլգիչի հետ հանդիպման ժամանակ։ Ըստ հաղորդագրության՝ ռուս դիվանագետը շեշտել է Կիևի «ոչ կառուցողական գիծը» և ընդգծել, որ եվրոպացի հովանավորների հետ միասին նրանք փորձում են նվազեցնել Անկորիջի պայմանավորվածությունների նշանակությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ռուս-թուրքական համագործակցության զարգացումը։ Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Վաշինգտոնը պատրաստվում է Մոսկվային առաջարկել մի քանի էներգետիկ գործարքներ՝ նրան համոզելու կանգնեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում։


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը