Ուկրաինայի անվտանգության երաշխիքները պետք է ներառեն արևմտյան խաղաղապահներին. Կալլաս
Աշխարհ
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը կոչ է արել Ուկրաինայի համար «հզոր» անվտանգության երաշխիքներ տրամադրել՝ հանրապետության տարածքում արևմտյան խաղաղապահների ներկայությամբ։ Նրա խոսքերը մեջբերում է Welt թերթը։
Նրա խոսքով՝ արևմտյան խաղաղապահները պետք է «լավ զինված լինեն և կարողանան պաշտպանվել»։ Այս առումով, ԵՄ դիվանագետը կարծում է, որ բավարար չէ պարզապես հրադադարի ռեժիմի մոնիթորինգը։
«Ուկրաինան պետք է կարողանա խաղաղությունն ապահովելու համար հույսը դնել Արևմուտքի վրա։ Եվ Կրեմլը պետք է իմանա, որ հրադադարի խախտումը կարող է նաև հանգեցնել Ուկրաինայի դաշնակիցների լուրջ արձագանքին», - ասել է Կալլասը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)