Ադրբեջանը Հայաստանից սահմանադրական փոփոխություններ է ակնկալում խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Բայրամով
Արտաքին Քաղաքական
Բաքուն Երևանից ակնկալում է փոփոխություններ մտցնել Հայաստանի Սահմանադրության մեջ և ամբողջությամբ վերացնել Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար: Ինչպես հաղորդում է Report-ը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
Նախարարը նաև հայտարարել է՝ Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագրում հատուկ ընդգծվում է Նախիջևանի հետ անխոչընդոտ կապի կարևորությունը՝ որպես Ադրբեջանի անբաժանելի մաս:
«TRIPP-ը որի մի մասը կանցնի Հայաստանի տարածքով, կապահովի ամբողջական կապ Ադրբեջանի ներսում և տարածաշրջանային տնտեսական ինտեգրում։ Այս նախագիծը կընդլայնի նաև տարածաշրջանային առևտրային և տրանսպորտային հնարավորությունները», - ընդգծել Է Բայրամովը։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան