ՄԱԿ-ում Ռուսաստանի առաքելությունը հայտնել է՝ անվտանգության երաշխիքները անհրաժեշտ են և՛ Ուկրաինայի, և՛ Ռուսաստանի համար
Ռուսաստան
Անվտանգության երաշխիքներ պետք է տրամադրվեն ոչ միայն Ուկրաինայի, այլև Ռուսաստանի համար։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Դմիտրի Պոլյանսկին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի ղեկավարությունը փորձում է խափանել ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ բանակցությունները։
«Մինչ այժմ մենք բախվում ենք միայն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և նրա կողմնակիցների կողմից Ալյասկայի ոգին խաթարելու և ուկրաինական ճգնաժամի շուրջ ցանկացած իմաստալից խաղաղ բանակցություն բացարձակապես անհնար դարձնելու փորձերի հետ», - ասել է նա լրագրողների հետ զրույցի ժամանակ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան