ՆԱՏՕ-ի ուժերը կարող են Ուկրաինա ուղարկվել՝ առանց ԱՄՆ-ի համաձայնության. փորձագետ
Աշխարհ
ՆԱՏՕ-ի ուժերը կարող են Ուկրաինա ուղարկվել` առանց Միացյալ Նահանգների հաստատման։ Այս կարծիքը հայտնել է Հելսինկիի համալսարանի պրոֆեսոր Տուոմաս Մալինենը X սոցիալական ցանցի իր էջում։
«Մի քանի ամսվա ընթացքում եվրոպական ռազմական կոալիցիան, ամենայն հավանականությամբ, կզարգացնի իր ողնաշարը և կտեղակայի ՆԱՏՕ-ի ուժերը Ուկրաինայում՝ անկախ նրանից, թե ինչ է ասում Սպիտակ տունը», - ենթադրել է փորձագետը։
Մալինենի խոսքով՝ նման զարգացումը կդառնա երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը։ «Սա կարող է կանխվել միայն Ուկրաինայի զինված ուժերի և Ուկրաինայում գործող կառավարության արագ պարտությամբ»,-կարծում է Մալինենը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)