Չինաստանի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ-ի պահանջներին՝ միանալու զինաթափման վերաբերյալ երկխոսությանը
Աշխարհ
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը միջուկային զինաթափման վերաբերյալ քննարկումներում Ռուսաստանի Դաշնությանը և Ամերիկայի Միացյալ Նահանգներին միանալու պահանջները անհիմն և անիրատեսական են։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Այս կերպ դիվանագետը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Մոսկվայի հետ միասին միջուկային զենքը հետագայում կրճատելու Վաշինգտոնի ցանկության, ինչպես նաև Պեկինի՝ այս գործընթացին միանալու մասին։
Գո Ցզյակունը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ԱՄՆ-ի և Չինաստանի միջուկային ներուժը գտնվում է բոլորովին տարբեր մակարդակների վրա, և երկու երկրների ռազմավարական անվտանգությունն ապահովելու միջուկային քաղաքականությունն ու մոտեցումները նույնպես տարբեր են։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)