Դանիան տեղեկացել է ԱՄՆ-ի՝ Գրենլանդիայի և Կոպենհագենի միջև անհամաձայնություն սերմանելու փորձի մասին. DR
Աշխարհ
Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լյոկե Ռասմուսենը կանչել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ Վաշինգտոնի կողմից Գրենլանդիայում «ազդեցության արշավ» իրականացնելու մասին հաղորդագրությունների ֆոնին։ Այս մասին հաղորդել է դանիական DR պարբերականը։
Ավելի վաղ պարբերականը հաղորդել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մոտ կանգնած ամերիկացիները, ենթադրաբար, գաղտնի աշխատանք են կատարում Գրենլանդիայի հասարակության մեջ՝ կղզու և Դանիայի միջև անհամաձայնություն սերմանելու նպատակով՝ հավաքելով տեղեկություններ ԱՄՆ-ի նկատմամբ բարեկամական և բացասական տրամադրված գրենլանդացիների մասին՝ կղզին ամերիկյան պետությանը միացնելու հնարավորություն ստեղծելու համար։
Ռասմուսենը շեշտել է, որ Դանիայի ներքին գործերին միջամտելու ցանկացած փորձ անընդունելի կլինի։ Նա հավելել է, որ այս առումով խնդրել է Արտաքին գործերի նախարարություն «զրույցի հրավիրել» ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)