Ռումինիան հայտարարել է Ուկրաինային մշտական ռազմական օգնության մասին
Աշխարհ
Ռումինիան Ուկրաինային ուղարկել է ռազմական օգնության ավելի քան 20 փաթեթ և մշտական կապի մեջ է Կիևի հետ՝ քննարկելով հետագա ռազմական մատակարարումները։ Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Իոն Մոստեանուն Euronews Romania-ին տված հարցազրույցում։
Ռումինիայի պաշտպանության նախարարի խոսքով՝ այս օգնության վերաբերյալ տվյալները գաղտնի են պահվում Ռումինիայի ազգային պաշտպանության գերագույն խորհրդի որոշմամբ։
«Անձամբ ես կողմ եմ թափանցիկությանը: Հենց վաղը տեղեկատվությունը թափանցիկ կդարձնեի, եթե կարողանայի», - նշել է նա հեռուստաալիքին տված հարցազրույցում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)