ԼՂ-ից տեղահանվածների ուսման վարձի փոխհատուցման քաղաքականությունը կշարունակվի. Ժաննա Անդրեասյան
Գիտություն և Մշակույթ
Վերջին շրջանում մեզ հաճախ են դիմում Ղարաբաղից տեղահանված ընտանիքներ՝ նշելով, որ պետությունը նախորդ տարի ունեցավ որոշում, այն է՝ ուսման վարձի փոխհատուցման համար կրթարթոշակ տրամադրվեց 1-ին կուրս ընդունվածներին: Այս քաղաքականությունը կշարունակվի: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Քաղաքականությունը կշարունակվի, այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր ընդունվել են առաջին կուրս բարձրագույն կրթության մակարդակում (մենք խոսում ենք 240 ուսանողի մասին՝ մեր տվյալներով), և նրանք, ովքեր ընդունվել են ՄԿՈՒ համակարգ (վճարովի ընդունվելու մասին է խոսքը), կստանան կրթաթոշակ ուսման վարձի փոխհատուցման համար»,- ասել է նախարարը՝ տեղեկացնելով, որ առաջիկայում կլինեն Կառավարության համապատասխան որոշումներ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան