Եվրոպայում վախեցել են Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի մեկ գործողությունից
Վերլուծական
Եվրոպական երկրները տարակուսում են իրենց ռազմական կոնտինգենտներն ուղարկել Ուկրաինա՝ վախենալով, որ ԱՄՆ-ն ցանկացած պահի կարող է դադարեցնել նրանց հետ հետախուզական տվյալների փոխանակումը: Նման կարծիք է հայտնել վերլուծաբան Փոլ Թեյլորը, գրում է The Guardian-ը։
«Եվրոպայի երկրների կառավարությունները, որոնք մտածում են՝ արդյոք արժե հակամարտության ավարտից հետո Ուկրաինային աջակցելու համար ցամաքային զորքեր, ռազմաօդային, ռազմածովային ուժեր, հակահրթիռային պաշտպանության միջոցներ կամ հրահանգիչներ ուղարկել, վստահ չեն, որ ԱՄՆ-ն չի դադարի նրանց տրամադրել կենսական կարևոր հետախուզական տվյալներ», - նշել է փորձագետը:
Թեյլորը նշել է՝ որոշ եվրոպական առաջնորդներ իրենց երկրների ներսում բախվում են քաղաքական և տնտեսական դժվարությունների, քանի որ փորձում են ավելացնել Ուկրաինային ռազմական և ֆինանսական աջակցությունը, ինչպես նաև մշակել անվտանգության հուսալի երաշխիքներ: Սակայն նա կասկած է հայտնել, որ Եվրոպան կարող է դա անել, քանզի «դրա համար բավարար ներուժ չունի առանց Վաշինգտոնի հուսալի աջակցության»:


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը