Կայացել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը
Տնտեսություն
Օգոստոսի 27-ին կայացել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
ՀԽԳՀ գործադիր տնօրեն, հոգաբարձուների խորհրդի քարտուղար Զարուհի Մուրադյանը ներկայացրել է Հիմնադրամի 2025 թ․ առաջին կիսամյակի ծրագրային և ֆինանսական հաշվետվությունը:
Նիստի ընթացքում քննարկվել են 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք Մոնդիալ դե Բրյուսել գինու միջազգային մրցույթի կազմակերպչական հարցերը, բյուջեն։ Մրցույթը Հայաստանում անցկացնելը բացառիկ հնարավորություն է աշխարհին ներկայացնելու երկրի հազարամյա գինեգործական ժառանգությունը, եզակի տերուարներն ու հազվագյուտ խաղողի սորտերը։
Նախարարն ընդգծել է մրցույթը բարձր որակով կազմակերպելու անհրաժեշտությունն ու դրա կարևորությունը՝ որպես հարթակ հայկական գինեգործությունն ու գինու տուրիզմը համաշխարհային մակարդակով առաջ մղելու համար։
Նախարար Գևորգ Պապոյանը նաև կարևորել է գինու միջազգային ցուցահանդեսների մասնակցության արդյունքների վերլուծությունը, դրանց վերաբերյալ հաշվետվությունների ներկայացումը, ինչպես նաև մասնավոր ընկերությունների ֆինանսական մասնակցությունը։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru