Վենեսուելան Կարիբյան ծովում ամերիկյան նավերի տեղակայման հարցով դիմել է ՄԱԿ-ին
Աշխարհ
Վենեսուելան դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ կապված ամերիկյան ռազմանավերի Կարիբյան ծով տեղափոխման հետ։ Այս մասին իր Telegram ալիքում հայտարարել է Բոլիվարյան Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Իվան Գիլ Պինտոն։
Նա նշել է, որ Կարակասը խնդրել է Գուտերեշին «վերականգնել առողջ բանականությունը» և մտահոգություն է հայտնել Կարիբյան ավազանում ամերիկյան զորամասերի և նույնիսկ ԱՄՆ միջուկային զենքի տեղակայման վերաբերյալ, որը սպառնալիք է խաղաղությանը։ Վենեսուելական կողմի և ՄԱԿ-ի համակարգողի հանդիպման ժամանակ քննարկվել է Վաշինգտոնի կողմից տարածաշրջանում թշնամական գործողությունների սրումը։
Արտգործնախարարը ընդգծել է, որ ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցագործության դեմ պայքարի գրասենյակը (UNDOC) Վենեսուելան համարում է «անօրինական բերքից» ազատ տարածք։ Գիլը նշել է, որ Միացյալ Նահանգների կողմից թմրանյութերի ապօրինի շրջանառության մասին կեղծ մեղադրանքները Բոլիվարյան Հանրապետության դեմ ագրեսիայի պատրվակ են։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան