Թուրքիայի ԱԳՆ–ն արձագանքել է Նեթանյահուի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարությանը
Աշխարհ
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարությանը, հաղորդում է TRT–ն։
«Նեթանյահուի հայտարարությունը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ անցյալի ցավալի իրադարձությունները քաղաքական նպատակներով շահարկելու փորձ է։
Նեթանյահուին, որին դատի են տվել պաղեստինցի ժողովրդի ցեղասպանության մեջ իր դերակատարման համար, փորձում է թաքցնել իր և իր կառավարության կողմից կատարված հանցագործությունները։
Մենք դատապարտում և մերժում ենք այս հայտարարությունը, որը չի համապատասխանում պատմական և իրավական փաստերին», - ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ