Ալիևն ուղիղ հարձակում է գործել Ռուսաստանի դեմ․ Զատուլին
Ռուսաստան
Ուկրաինայի հակամարտությունն անվանելով «Ռուսաստանի ներխուժում»՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուղիղ հարձակում է գործել Ռուսաստանի դեմ։ Հայտարարել է Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, գրում է EADaily-ն:
Ինչպես նշել է Զատուլինը` hենց սկզբից Բաքուն մեր դիրքորոշումից տարբերվող, երբեմն նույնիսկ թշնամական դիրքորոշում է որդեգրել։ Ժամանակի ընթացքում մենք սկսեցինք նկատել դա, թեև արժեր նկատել հենց սկզբից։ Պատգամավորի խոսքով՝ Ալիևն այլևս միջնորդի կարիք չունի՝ ի դեմս Մոսկվայի, այժմ ունի ԱՄՆ-ի աջակցությունը:
«Իսկ այն, ինչ Ուկրաինական հակամարտությունն Ալիևն անվանել է ներխուժում, արդեն ուղիղ հարձակում Է Ռուսաստանի հասցեին։ Լավ է, որ մենք գոնե հետևություններ ենք անում.Պետք չէր գայթակղվել Ադրբեջանով և նրան ներկայացնել որպես մեր գործընկեր։ Դա թյուրիմացություն էր» - վստահ է քաղաքական գործիչը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան