Պեսկովը խոսել Է Ռուսաստանի՝ Ուկրաինայի հարցով փոխզիջումների մասին
Ռուսաստան
Ռուսաստանը կարծում է, որ Ալյասկայի գագաթնաժողովի որևէ մանրամասն հրապարակայնորեն լուսաբանելը լավագույն լուծումը չէր լինի: Այսպես է արտահայտվել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը փոխզիջումների մասին, որոնց Մոսկվան գնացել է Ուկրաինայի հարցով, փոխանցում է Lenta-ն։
«Իսկապես, հանդիպման ընթացքում շոշափվել են Ուկրաինայի կարգավորման հետ կապված հարցեր։ Մենք կարծում ենք, որ հանրային ռեժիմով ինչ-որ մանրամասների մասին պատմելը դժվար թե օգտակար լինի ընդհանուր գործի համար։ Աշխատանքը պետք է տարվի ոչ հրապարակային ձևաչափով, քանի որ միայն այդ կերպ կարելի է արդյունքի հասնել», - նշել Է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովն ընդգծել է՝ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել «բովանդակալից, կառուցողական, օգտակար և անհրաժեշտ» զրույց: Նրա խոսքով՝ ռուսական կողմը բարձր է գնահատում այդ բանակցությունների արդյունավետությունը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան