Արևմուտքը Ուկրաինայում կստեղծի երեք պաշտպանական գծեր․ FT
Վերլուծական
Արևմուտքը խաղաղ համաձայնագրի կնքումից հետո Ուկրաինային աջակցելու ծրագրի շրջանակներում դիտարկում է պաշտպանության երեք գծերի ստեղծումը, հայտնում է Financial Times-ը:
«Առաջինը ներառում է ապառազմականացված գոտի, որը, հնարավոր է, պարեկեն երրորդ երկրի չեզոք խաղաղապահ ուժերը՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հետ համաձայնեցմամբ։ Այնուհետև, ինչպես ենթադրվում է, սահմանի պաշտպանությունը կապահովեն ուկրաինական զորքերը, որոնք զինված են սպառազինությամբ և պատրաստված են ՆԱՏՕ-ի կողմից։
Որպես պաշտպանության երրորդ գիծ առաջարկվում է օգտագործել ԵՄ-ի ղեկավարությամբ զսպող ուժերը, որոնք կտեղակայվեն Ուկրաինայի խորքում։ Թիկունքից նրանց աջակցություն կցուցաբերեն ամերիկյան ուժերը», - պարզաբանել է աղբյուրը։


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը