Երեք կարևոր խորհուրդ Թրամփին․ Foreign Affairs
Վերլուծական
Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը Թրամփին խորհուրդներ է տվել հակամարտության կարգավորման համար Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցելու վերաբերյալ, գրում է Foreign Affairs-ը։
Դիվանագետի կարծիքով՝ Թրամփին անհրաժեշտ է բանակցությունների երկու առանձին փուլ կազմակերպել։ Սկզբում ամերիկյան կողմը պետք է համաձայնության գա Կիևի, Վաշինգտոնի և եվրոպական մայրաքաղաքների միջև անվտանգության երաշխիքների վերաբերյալ: Դրանից հետո, կարծում է Մաքֆոլը, կարելի է անցնել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու խոսակցությանը փաստացի տարածքային զիջումների մասին։
Նրա կարծիքով՝ ուկրաինական կողմը կհամաձայնի քննարկել տարածքային հարցերը միայն անվտանգության երաշխիքներ ստանալուց հետո։ «Եթե Թրամփին և եվրոպական առաջնորդներին հաջողվի հաջող բանակցություններ վարել Զելենսկու հետ, նախքան Ուկրաինայի նախագահը կնստի Պուտինի հետ բանակցությունների սեղանի շուրջ, նրանք հնարավորություն կունենան հասնել կայուն խաղաղության», - հավելել է նախկին դեսպանը:


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը