ԱՄՆ-ն կողմնորոշվել է ռուսական ակտիվների բռնագրավման հարցում
Համաշխարհային Մամուլ
Սառեցված ռուսական ակտիվները պետք է դիտարկել որպես Մոսկվայի հետ բանակցությունների տարր, այլ ոչ թե անմիջապես առգրավել դրանք։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը, փոխանցում է Reuters-ը։
«Կարծում եմ, որ այդ սառեցված ակտիվները նախագահ Պուտինի հետ բանակցությունների մաս են կազմում, ուստի չեմ կարծում, որ մենք պետք է անհապաղ առգրավենք դրանք։
Դրանք կարող են սակարկության տարր լինել մեծ բանակցային գործընթացի ընթացքում, ուստի կտեսնենք՝ ակտիվների մի մասը, թե դրանք ամբողջությամբ կուղղվեն Ուկրաինայի վերականգնմանը», - նշել է նախարարը։


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը