Ռուսական սառեցված ակտիվները պետք է օգտագործել որպես բանակցային գործիք
Ռուսաստան
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Ռուսաստանի սառեցված ակտիվները պետք է դիտարկել որպես բանակցային գործընթացի մաս, այլ ոչ թե անմիջապես ենթարկել բռնագրավման։ Նրա խոսքերը փոխանցում է Reuters-ը։
«Կարծում եմ՝ այս ակտիվները կարող են դառնալ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մեծ բանակցությունների մաս։ Հնարավոր է՝ դրանց մի մասը կամ ամբողջը օգտագործվի Ուկրաինայի վերականգնման համար, բայց դրանք պետք է դիտարկել որպես բանակցությունների գործիք»,— ընդգծել է Բեսենթը։
Ավելի վաղ Politico-ն հայտնել էր, որ ԵՄ-ն օգոստոսի վերջին կքննարկի սառեցված ակտիվներից ստացված եկամուտների օգտագործման տարբերակները։ Մասնավորապես՝ Դանիան առաջարկել է դրանք դարձնել Մոսկվայի վրա ճնշման նոր միջոց 19-րդ պատժամիջոցների փաթեթի շրջանակում։ Իսկ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը զգուշացրել է, որ Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվների բռնագրավումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ԵՄ երկրների համար։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան