Հզոր երկրաշարժը ցնցել է Թայվանը
Աշխարհ
Թայվանի հյուսիսարևելյան ափերից ոչ հեռու տեղի է ունեցել 6 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ։ Ինչպես փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով կղզու մետեոծառայությանը, ստորգետնյա ցնցումների հետևանքով վնասվել են մի շարք շենքեր մայրաքաղաք Թայբեյում։
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է 112 կիլոմետր խորության վրա, իսկ էպիկենտրոնը՝ Կիլունգ քաղաքից 35 կիլոմետր հարավարևելք։ Քաղաքում բնակվում է շուրջ 400 հազար մարդ։
Այս պահին տեղեկություններ լուրջ ավերածությունների մասին չեն հաղորդվում։ Ավելի վաղ, օգոստոսի 27-ի գիշերը, Դաղստանում նույնպես գրանցվել էր նման ուժգնության երկրաշարժ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)