Ռուսաստանում առաջարկել են արգելել նիկաբներն ու հիջաբները դպրոցներում
Ռուսաստան
Ռուսաստանի Մարդու իրավունքների խորհրդի անդամ Կիրիլ Կաբանովը առաջարկել է դպրոցներում արգելել նիկաբների և հիջաբների կրումը։ «Ռուսաստանը սահմանադրորեն աշխարհիկ պետություն է, ուստի կրթական հաստատություններում չպետք է լինեն որևէ կրոնական արտաքին դրսևորումներ», — ընդգծել է նա «Абзац»-ի հետ զրույցում։
Կաբանովը որպես օրինակ բերել է Գերմանիան, Շվեյցարիան, Ֆրանսիան և Բելգիան, որտեղ արդեն արգելվել է դեմքը ծածկող հագուստի կրումը։ Նրա խոսքով՝ նիկաբը համարվում է ռադիկալ իսլամի խորհրդանիշ, և այդ պատճառով ռուսական կրթական հաստատություններում չպետք է թույլատրելի լինի։
Նիկաբների դաշնային արգելքի քննարկումները Ռուսաստանում սկսվել էին դեռ 2024-ի մայիսին։ Այդ նախաձեռնությամբ հանդես էր եկել ՄԻԽ ղեկավար Վալերի Ֆադեևը՝ նշելով, որ նման տարրերը բարձրացնում են ծայրահեղականության ռիսկերը։ Հետագայում Դաղստանի և Կարաբախ-Չերքեզիայի մուֆթիաթները տարածաշրջանային մակարդակով ժամանակավոր արգելքներ սահմանեցին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան