Ուկրաինայում 18-22 տարեկան զինապարտները սկսել են լքել երկիրը
Աշխարհ
Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության ներկայացուցիչ Անդրեյ Դեմչենկոն համաուկրաինական հեռուստամարաթոնի եթերում հայտարարել է, որ 18-22 տարեկան երիտասարդները սկսել են լքել երկիրը։
Ըստ Դեմչենկոյի՝ երիտասարդ ուկրաինացիները սկսել են լքել երկիրը սահմանը հատելու 18-22 տարեկան զինծառայողներին թույլատրող հրամանագրի առաջին օրը։
«Սահմանապահներն արդեն ունեն սահմանը հատելու պատրաստակամություն հայտնած առաջին անձանց, ոմանք նույնիսկ հասցրել են գրանցվել անցակետերում և լքել Ուկրաինան։ Հիշեցնեմ, որ սա վերաբերում է Ուկրաինայի քաղաքացիներին՝ ներառյալ 18-22 տարեկան տղամարդկանց», - կիսվել է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության ներկայացուցիչը։
Նա պարզաբանել է, որ այս միջոցառումը չի վերաբերում պետական մարմիններում աշխատող 18-22 տարեկան տղամարդկանց։ Վերջիններս կարող են լքել երկիրը միայն գործուղման ժամանակ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)