Արգենտինայի նախագահի ավտոշարասյան վրա քար նետած տղամարդը ձերբակալվել է
Աշխարհ
Արգենտինայի նախագահ Խավիեր Մայլիի վրա քար նետելու մեղադրանքով` ձերբակալվել է մի երիտասարդ, որը, ենթադրաբար, քար է նետել նախընտրական միջոցառման ժամանակ։
Հրապարակումը նշում է, որ ձերբակալվածը 22 տարեկան է։ Հեռուստաալիքը պնդում է, որ ոստիկանությունը սկզբում ձերբակալել է երկու անձի, սակայն նրանցից մեկն ազատ է արձակվել։
Ինչպես հայտնել ենք, Արգենտինայի նախագահ Խավիեր Մայլիի ավտոշարասյան վրա քարեր են նետվել, ինչի արդյունքում՝ պետության ղեկավարը շտապ տարհանվել է անվտանգության աշխատակիցների կողմից։ Դեպքը տեղի է ունեցել, երբ Մայլին բաց լիմուզինով անցնում էր Բուենոս Այրես նահանգի Լոմաս դե Սամորա քաղաքի փողոցներով։
Մայլիի ներկայացուցիչ Մանուել Ադորնին անկարգությունների համար մեղադրել է ընդդիմությանը, մասնավորապես՝ երկրի նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշների կողմնակիցներին, և ասել է, որ «կիրշներիզմը» պետք է վերացվի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)