Զելենսկին «Ռուսաստանի գործողությունների կապակցությամբ» դիմել է Չինաստանին և Հունգարիային
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Հունգարիային և Չինաստանին կոչ է արել ազդել Ռուսաստանի վրա՝ դադարեցնելու ռազմական գործողությունները։ Այսպես է նա իր տելեգրամյան ալիքում արձագանքել Ռուսաստանի զինված ուժերի կողմից հանրապետության տարածքում, այդ թվում՝ Կիևում, հարվածին։
«Մենք սպասում ենք Չինաստանի արձագանքին տեղի ունեցողի վերաբերյալ։ Չինաստանը բազմիցս կոչ է արել չընդլայնել պատերազմը և դադարեցնել կրակը։ Դա տեղի չի ունենում Ռուսաստանի պատճառով։ Մենք սպասում ենք Հունգարիայի արձագանքին», - գրել է Զելենսկին։
Նա նաև կոչ է արել արձագանքել նրանց, «ովքեր կոչ էին անում խաղաղության, բայց հիմա ավելի հաճախ լռում են, քան սկզբունքային դիրքորոշումներ են ընդունում»։ Նրա խոսքով՝ ժամանակն է Ռուսաստանի դեմ «կոշտ պատժամիջոցներ» կիրառել։
«Բոլոր վերջնաժամկետներն արդեն բաց են թողնվել, դիվանագիտության տասնյակ հնարավորություններ խափանվել են։ Ռուսաստանը պետք է զգա իր պատասխանատվությունը այս պատերազմի յուրաքանչյուր հարվածի, յուրաքանչյուր օրվա համար», - պնդում է Զելենսկին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)