Տարհանումը անխուսափելի է․ Իսրայելի բանակ
Մերձավոր Արևելք
Գազայի տարհանումն անխուսափելի է, նշել է Իսրայելի բանակի մամուլի քարտուղար Ավիչայ Ադրաին՝ քաղաքի բնակիչներին խորհուրդ տալով պատրաստվել մեկնելուն, հաղորդում Է Euronews-ը:
Նրա խոսքով՝ իսրայելական զորքերը ուսումնասիրել են քաղաքի հարավում գտնվող հսկայական դատարկ տարածքները, «որպեսզի առավելագույն օգնություն ցուցաբերեն տարհանվող բնակիչներին»: «Յուրաքանչյուր ընտանիք, որը կտեղափոխվի հարավ, կստանա ամենաառատաձեռն մարդասիրական օգնությունը, որի վրա այժմ աշխատում են», - պարզաբանել է նա:
Այնուամենայնիվ, օգնության խմբերը նախազգուշացրել են՝ իսրայելական ռազմական հարձակման ընդլայնումը կարող է խորացնել հումանիտար ճգնաժամը մի տարածքում, որտեղ ավելի քան 2 միլիոն բնակիչների մեծ մասը տեղահանված է, թաղամասերը ավերված են, իսկ Գազայում սով է: Գազայի տարածքի ավելի քան 80%-ը հայտարարվել է իսրայելական ռազմական գոտի կամ ենթակա է տեղափոխման հրամանների:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան