Թրամփի խորհրդականն Ուկրաինական հակամարտությունն անվանել է «Մոդիի պատերազմ»
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առևտրային և տնտեսական հարցերով խորհրդական Փիթեր Նավարոն Ուկրաինական հակամարտությունն անվանել է «Մոդիի պատերազմ»: Համապատասխան հայտարարությունը նա արել է Bloomberg-ին տված հարցազրույցում։
Նրա կարծիքով՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Ուկրաինայում հակամարտության անմիջական մասնակիցն է այն պատճառով, որ Հնդկաստանը շարունակում է ռուսական նավթ գնել: Սպիտակ տան ներկայացուցիչը դժգոհել է՝ Հնդկաստանի ղեկավարության գործողություններից «տանուլ են տալիս Ամերիկայում բոլորը», ներառյալ ձեռնարկություններն ու սպառողները:
«Հարկատուները պարտվում են, քանի որ մենք պետք է ֆինանսավորենք Մոդիի պատերազմը։ Ես նկատի ունեմ Մոդիի պատերազմը, քանի որ խաղաղության ճանապարհն անցնում է, մասնավորապես, Նյու Դելիով», - բավականին շփոթեցնող արտահայտվել է խորհրդականը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)