Մադուրոն ԱՄՆ-ին մեղադրել է միջուկային զենքի արգելման միջազգային պայմանագիրը խախտելու մեջ
Աշխարհ
ԱՄՆ ռազմածովային ուժերի նավեր, այդ թվում՝ միջուկային սուզանավ Վենեսուելայի ափեր ուղարկելը «Տլատելոլկոյի պայմանագրի» խախտում է։ Այս մասին հայտարարել է Բոլիվարյան Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Կարակասում օտարերկրյա պետությունների դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ ելույթ ունենալով՝ Մադուրոն նշել է, որ ամերիկացիները Վենեսուելային սպառնացել են միջուկային սուզանավով։ Այսպիսով, Միացյալ Նահանգները խախտել են «Տլատելոլկոյի պայմանագիրը», որն արգելում է միջուկային զենքի տեղափոխումը, օգտագործումը և արտադրությունը Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում։
Միևնույն ժամանակ, նախագահը ընդգծել է, որ Բոլիվարյան Հանրապետությունը հաջողությամբ պաշտպանել է իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)