Հունգարիան ներկայացրել է Ուկրաինայի` ԵՄ անդամակցության ազատականացման պայմանները
Աշխարհ
Հունգարիայի կառավարությունը կարող է փոխել իր դիրքորոշումը Ուկրաինայի՝ Եվրամիությանը անդամակցության հարցում, սակայն Կիևը պետք է «իրական քայլեր» ձեռնարկի դրա համար։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի փոխնախարար Լևենտե Մագյարը՝ Ուկրաինայի փոխվարչապետ Տարաս Կաչկայի հետ բանակցություններից հետո, գրում է Европейская правда-ն։
Ըստ Մագյարի՝ կողմերը քննարկել են Բուդապեշտի դիրքորոշումը Կիևի եվրաինտեգրման հարցում և այն պատճառները, թե ինչու է Հունգարիան խոչընդոտում անդամակցությանը։ Նա, մասնավորապես, նշել է Ուկրաինայում Անդրկարպատյան հունգարացիների իրավիճակը։
«Փոխվարչապետը խոստացել է, որ անձամբ կմիանա երկկողմ գործընթացին, որի նպատակն է համատեղ լուծում գտնել փոքրամասնությունների իրավունքների ոլորտում վեճեր առաջացնող հարցերի համար։ Մենք պատրաստ ենք շարունակել, բայց վերջապես իրական քայլեր ենք ակնկալում ուկրաինական կողմից», - ասել է Մագյարը։
Նա նաև զգուշացրել է Ուկրաինային կատարել իր խոստումները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)