Իսրայելի օդուժը հարվածել է Դամասկոսին
Մերձավոր Արևելք
Իսրայելի ռազմաօդային ուժերը հինգ հարվածն են հասցրել Դամասկոսի արվարձանին Ալ-Կիսվա շրջանում։ Ինչպես հաղորդում է Syria TV-ն՝ վկայակոչելով աղբյուրներին:
Աղբյուրների տվյալներով՝ իսրայելական ուժերը մտել են Սիրիայի ՊՆ ռազմական օբյեկտ Ալ-Կիսվայում՝ ոչնչացնելով և գրավելով նյութական ապահովման մի մասը: Նշվում է՝ ավելի քան երկու ժամ տևած գործողությանը ներգրավված են եղել մի քանի տասնյակ զինվորներ:
Մեկ այլ աղբյուր հայտնել է՝ սիրիական բանակի զինծառայողներն իսրայելական ավիահարվածների են ենթարկվել Դամասկոսից հարավ գտնվող Ջաբալ էլ Մանեա լեռան վրա իրականացվող գործողության ժամանակ: Հարձակումների հետևանքով կան զոհեր զինծառայողների շրջանում, վիրավորներ և տեխնիկայի ոչնչացում: Հաղորդվում է նաև՝ իսրայելական չորս ուղղաթիռներ վայրէջք են կատարել Սիրիայի Սուվեյդ քաղաքում:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան