Ադրբեջանուհին դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման՝ ուկրաինական հետախուզության հետ համագործակցելու համար
Աշխարհ
ՌԴ Ռյազանի բնակչուհին դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման՝ Ուկրաինայի ռազմական հետախուզության հետ համագործակցելու համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայությանը (ԱԴԾ)։
Գործակալության տվյալներով՝ կինը սեփական նախաձեռնությամբ կապ է հաստատել Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ներկայացուցչի հետ WhatsApp-ի և Signal-ի միջոցով։ Այնուհետև մի քանի փորձ է կատարել ստանալ տեղեկություն, որը կարող էր օգտագործվել Ռուսաստանի անվտանգության դեմ։
«Ռյազանի շրջանային դատարանը <...> դատապարտել է 1970 թվականին Ադրբեջանում ծնված Ռուսաստանի քաղաքացուն հինգ տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում», - հայտնել է ՌԴ ԱԴԾ-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)