Նոր Զելանդիայի ոստիկանությունը գրեթե երկու տոննա թմրանյութ է առգրավել
Աշխարհ
Նոր Զելանդիայի ոստիկանությունը բռնագրավել է երկրում հեղուկ էքստազիի ամենամեծ խմբաքանակը՝ 8,2 միլիոն դոլար (14 միլիոն նորզելանդական դոլար) արժողությամբ: Այս մասին հայտնել է իրավապահ մարմինների մամուլի ծառայությունը։
Դետեկտիվ տեսուչ Դարին Թոմսոնը նշել է, որ բռնագրավումը ռեկորդային է երկրի համար: Բռնագրավվել է ընդհանուր առմամբ 1950 կգ գամմա-բուտիրոլակտոն, որը հայտնի է՝ որպես «հեղուկ էքստազի»: «Հերմես» անվամբ գործողությունը տևել է վեց ամիս և իրականացվել է մաքսային ծառայության և այլ իրավապահ մարմինների հետ համատեղ։
Էքստազիից բացի՝ գործողության ընթացքում բռնագրավվել է մետամֆետամինի մի քանի խմբաքանակ, որոնց ընդհանուր քաշը կազմել է ավելի քան 10 կգ, իսկ արժեքը՝ 2,2 միլիոն դոլար (3,75 միլիոն նորզելանդական դոլար): 38-75 տարեկան չորս տղամարդ ձերբակալվել և ներկայացել է Վելինգտոնի շրջանային դատարան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)