ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ից Sidewinder հրթիռներ կգնի
Աշխարհ
ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել AIM-9X Sidewinder հրթիռների և դրանց հետ կապված սարքավորումների հնարավոր վաճառքին ՆԱՏՕ-ի աջակցության և գնումների գործակալությանը՝ 103,9 մլն դոլար ընդհանուր գումարի չափով: Հայտնել են պաշտպանական համագործակցության գործակալության կայքում։
Նշվում է՝ այդ գործարքը համապատասխանում է ԱՄՆ արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության շահերին: Այն կամրապնդի ՆԱՏՕ-ում դաշնակից երկրների անվտանգությունը, որոնք առանցքային դեր են խաղում Հյուսիսատլանտյան տարածաշրջանի քաղաքական կայունության և տնտեսական զարգացման ապահովման գործում:
Բացի այդ, վաճառքը կբարելավի ՆԱՏՕ-ի՝ ներկա և ապագա սպառնալիքներին հակազդելու հնարավորությունները՝ ուժեղացնելով դաշինքի պաշտպանական ներուժը: Ընդ որում, հրապարակված փաստաթղթի համաձայն, այդ մատակարարումն ու դրա հետ կապված աջակցությունը չեն ազդի տարածաշրջանում առկա ռազմական հավասարակշռության վրա։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան