Ինչ լուրջ փոփոխություն է արել ԱՄՆ-ն Ուկրաինայի հարցում
Վերլուծական
ԱՄՆ-ն լրջորեն փոխել է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու դիրքորոշումը հակամարտության ավարտից հետո։ Այս մասին գրում Է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ Վաշինգտոնը համաձայնել է Արևմուտքի երկրների հնարավոր կոնտինգենտներին տրամադրել հետախուզության միջոցներ, ինչպես նաև կրիտիկական կարևոր համակարգեր, որոնք անհրաժեշտ են օդային անվտանգության պահպանման համար:
«Սա դիրքորոշման լուրջ փոփոխություն է», - ընդգծվում է հրապարակման մեջ։ Աղբյուրները հայտնել են Թրամփի մոտ առաջացած այն ըմբռնման մասին, որ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է Ամերիկայի ներդրումը «նրա կայունության ապահովման գործում»: Ըստ անանուն պաշտոնյաների, անվտանգության երաշխիքների ծրագիրը կարող է ներկայացվել «շուտով»:


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը