ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկել են «Իրանի վնասակար ազդեցությանը հակազդելու» հարցերը
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել է Իսրայելի ԱԳՆ նախարար Գեդեոն Սաարի հետ՝ վերահաստատելու Միացյալ Նահանգների շարունակական նվիրվածությունը Իսրայելի անվտանգությանը, փոխանցում է Պետդեպարտամենտը:
Պետքարտուղարը քննարկել է Գազայի հատվածին, Լիբանանին և Սիրիային վերաբերող առանցքային հարցեր: «Բացի այդ, պետքարտուղարը քննարկել է Իրանի վնասակար ազդեցությանը հակազդելու կարևորությունը», - նշել են Պետդեպարտամենտում:
Կողմերը համաձայնել են, որ իրենց երկրների միջև սերտ համագործակցության շարունակումը կենսական նշանակություն ունի տարածաշրջանի անվտանգության և բարգավաճման համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)