Սպասվում է պատմական հանդիպում․ Մոսկվայում Չինաստանի դեսպան
Աշխարհ
Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի սեպտեմբերի հանդիպումը պատմական նշանակություն կունենա և հզոր ազդակ կհաղորդի երկրների կապերին: Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է Մոսկվայում ՉԺՀ դեսպան Չժան Հանհուին։
«Սեպտեմբերին ՝ Պեկինում տեղի կունենա հանդիսավոր ժողով՝ նվիրված համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին։ Չինաստանի և Ռուսաստանի ղեկավարները կրկին կանցկացնեն կարևոր, պատմական նշանակալի նշանակություն ունեցող հանդիպում, որը կսահմանի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ուղղությունը և նոր հզոր ազդակ կհաղորդի բոլոր ոլորտներում համագործակցության խորացմանը», - նշել է դիվանագետը։
Դեսպանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Չինաստանը և Ռուսաստանը լավ հարևաններ են, կապված են «ընդհանուր գետերով և լեռներով, ժամանակի փորձարկված իսկական ընկերներ, որոնք միշտ միմյանց դիտարկում են որպես համագործակցության առաջնահերթ գործընկերներ»: Մեր հարաբերությունները ժամանակակից աշխարհում մեծ տերությունների միջև ամենակայուն, հասուն և առավել ռազմավարական արժեք ունեցող հարաբերություններից են։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)