ԿԳՄՍ նախարարը նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի համար հավակնորդների փաստաթղթերի ընդունման հրաման է ստորագրել
Գիտություն և Մշակույթ
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրման) քննությունների կազմակերպման նպատակով:
Նախարարության անձնակազմի կառավարման վարչությունը` 2025 թ. օգոստոսի 28-ից սեպտեմբերի 17-ը ներառյալ ընդունելու է հավակնորդների փաստաթղթերն առցանց՝ https://exams.emis.am/ հարթակի միջոցով: Համակարգը կգործի 24-ժամյա ռեժիմով:
Հավաստագրման քննությունների ժամանակացույցը կհաստատվի և սահմանված կարգով կհրապարակվի ԿԳՄՍ նախարարության կայքում:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)