Սի Ծինփինը գաղտնի նամակ է գրել Հնդկաստանի նախագահին
Համաշխարհային Մամուլ
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը մարտին ԱՄՆ-ի կողմից սահմանված առևտրային մաքսատուրքերի ֆոնին գաղտնի նամակ է գրել Հնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրմին: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով հարցի մասին տեղեկացված հնդիկ պաշտոնյայի։
«Նախագահ Սի Ծինփինը նամակում մտահոգություն է հայտնվել ԱՄՆ-ի հետ ցանկացած գործարքի կապակցությամբ, որը կարող է վնաս հասցնել Չինաստանի շահերին», - գրում է պարբերականը։ Աղբյուրի տվյալներով՝ նամակը ստանալուց անմիջապես հետո Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի կառավարությունը լուրջ աշխատանք է սկսել Պեկինի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ:
Միևնույն ժամանակ, Չինաստանի իշխանությունները հրապարակել են Չինաստանի առաջնորդի հայտարարությունը, որում նա գովաբանում էր Նյու Դելիի հետ հարաբերությունները՝ դրանք անվանելով «վիշապի և փղի տանգո»:


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը